Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկայի հայկական համագումարը կոչ է անում անհապաղ դադարեցնել պատերազմն Ուկրաինայում

Մարտ 02,2022 20:02

Մենք կանգնած ենք Ուկրաինայի ժողովրդի կողքին: Որպես համայնքներ, որոնք տուժել են Հոլոդոմորից (սովասպանդ) և Հայոց ցեղասպանությունից, ինչպես նաև հարևան երկրների ագրեսիայից, ուկրաինացի և հայ ժողովուրդները շատ ընդհանրություններ ունեն: Մենք վճռականորեն կոչ ենք անում դադարեցնել ներխուժումն Ուկրաինայի տարածք և վերջ տալ պատերազմին։

Տասնամյակներ շարունակ մենք կողք կողքի աշխատել ենք համախոհ կազմակերպությունների հետ՝ քարոզելով հասնելու ԱՄՆ-ի աջակցությանը Հայաստանի և Ուկրաինայի նորաստեղծ ժողովրդավարություններին: Մենք հիշում ենք նաև, որ ուկրաինացի գեներալ Անատոլի Զինևիչն էր, ով կռվեց հայ ժողովրդի կողքին, երբ Արցախը ինքնապաշտպանվում էր օտարերկրյա զավթիչներից 1990-ականներին։ Նա, ինչպես և շատ ուկրաինացիներ այսօր, հերոսներ են՝ ազատության և ժողովրդավարության պաշտպանության գործում: Մենք հպարտ ենք ուկրաինահայերով, ովքեր պայքարում են իրենց անկախությունն և մարդու իրավունքները պահպանելու համար։

Ցավոք, ուկրաինական կառավարությունները պատմականորեն եղել են զենքի և այլ աջակցության աղբյուր, որոնք Ալիևի ռեժիմը օգտագործել է հայ ժողովրդի դեմ, ինչը խլել է անմեղ քաղաքացիական անձանց կյանքեր: Ինչպես մյուս վտանգված ազգերը, որոնք բռնի կերպով զրկված են ազատության մեջ ապրելու իրավունքից, մենք պետք է ապահովենք, որ անցյալի սարսափները չկրկնվեն: Հուսով ենք, որ ներկա և ապագա կառավարությունները դասեր կքաղեն այս փորձերից: Եթե աշխարհը գործեր՝ կանգնեցնելու համար Ալիևի և Էրդողանի պես բռնապետերին 2020թ.-ին հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի դաժան և առանց դրդապատճառի պատերազմում, երբ կիրառվեցին կասետային զինամթերքներ, և երբ ռմբակոծվեցին դպրոցներ, հիվանդանոցներ և եկեղեցիներ՝ պատճառելով անթիվ զոհեր քաղաքացիական անձանց շրջանում, կամ եթե միջազգային հանրությունը ահազանգեր, երբ 2016թ.-ին Ադրբեջանը թերմոբարիական զենք (վակուումային ռումբ) օգտագործեց հայ քաղաքացիական անձանց դեմ՝ հնարավոր կլիներ խուսափել Ուկրաինայում այսօրվա վայրագ ավերածություններից:

Ազատությունն ու ժողովրդավարությունը ընդհանուր արժեքներ են, որոնք թանկ են մեզ համար, և մենք կշարունակենք քարոզել դրանց համար: Որպես սփյուռք՝ մենք գիտենք մեր հավաքական ձայների կարևորությունն ու զորությունը։ Միասին մենք համախմբված ենք միջազգային հանրության հետ՝ կոչ անելով դադարեցնել այս պատերազմը և հարգել ժողովրդավարությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031