Լրահոս
Օրվա լրահոսը

«YouTube»-ն արգելափակել է թուրք դեսպանի՝ Հայոց ցեղասպանությունը ժխտող տեսանյութը. Ermenihaber

Մարտ 02,2022 19:40

«YouTube» սոցցանցը արգելափակել է տեսանյութը, որում Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր ու նախկին նախարար, իսկ այժմ Չեխիայում Թուրքիայի դեսպան Էգեմեն Բաղըշը ժխտում է Հայոց ցեղասպանության փաստը:

Հաղորդվում է, որ դեռևս 2020-ի ապրիլին նկարահանված տեսանյութը նախ հեռացվել է թուրքական կայքի յութուբյան ալիքից:

Ավելի ուշ նույն տեսանյութն իր անձնական յութուբյան ալիքում տեղադրել է նաև Բաղըշը: Համաշխարհային վիդեոհարթակը այս անգամ ևս արգելափակել է նշյալ տեսանյութը: Որպես արգելափակման հիմնավորում՝ նշվել է դրանում առկա ատելության խոսքը:

Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031