Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ ավելի բովանդակային է եղել»․ Միրզոյանը՝ Ռուբինյան-Քըլըչ 2-րդ հանդիպման մասին

Մարտ 02,2022 17:42

«Հանդիպումը գնահատում եմ դրական։ Կողմերը վերահաստատել են, որ գործընթացը տեղի է ունենում առանց նախապայմանների եւ որ վերջնարդյունքը հարաբերությունների կարգավորումն է, մեզ համար նաեւ՝ ՀՀ-Թուրքիա սահմանի բացումը», – կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր անդրադառնալով հայ-թուրքական երկխոսության հատուկ ներկայացուցիչների միջեւ կայացած  երկրորդ հանդիպմանը՝ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Շատ ավելի բովանդակային է եղել քննարկումը, քան առաջինը։ Բայց միաժամանակ՝ բոլորս հասկանում ենք, որ շատ շոշափելի արդյունքներ երկրորդ հանդիպման համար դժվար է ակնկալել։ Գործընթացը պետք է լուծումներ տա հարյուրամյակների, գուցե՝ տասնամյակների խնդիրներին», – հավելեց Արարատ Միրզոյանը։

Ինչ վերաբերում է Անթալիայում մարտին կայանալիք դիվանագիտական ֆորումին ՀՀ-ի մասնակցությանը, նախարարը հայտնեց, որ առայժմ որոշում չկա, այն կլինի, երբ ժամկետները մոտենան։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031