Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանակցել եւ պայմանավորվել ենք արեւմտյան կողմից Ուկրաինային սահմանակից երկրների հետ»․ ԱԳ նախարար

Մարտ 02,2022 17:34

«Մեր բազմաթիվ հայրենակիցներ մտադրություն ունեն եւ փորձում են դուրս գալ գործողությունների գոտուց։ Խոսքը եւ մեր երկրի քաղաքացիների, եւ այլ երկրի ազգությամբ հայերի մասին է։ Մինչեւ այսօր Կիեւում մեր դեսպանությունը ողջ կազմով աշխատում է։ Մատների վրա կարելի է հաշվել, որովհետեւ եզակի դեսպանություններից է, որը շարունակում է մնալ Կիեւում, աշխատել եւ օգտակար լինել քաղաքացիներին»,-կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ արձագանքելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանի մտահոգությանը, որ Ուկրաինայի հայերը դժվարություններ ունեն երկիրը լքելու եւ ապահով վայր տեղափոխվելու հարցում։

«1500-ի կարգի զանգ են ստացել դեսպանությունում։ Նման քանակի դեպքում կլինեն քաղաքացիներ, որոնք փորձել են կապ հաստատել, բայց չի ստացվել։ Դրա համար ԱԳՆ-ում թեժ գիծ կա։ Բանակցել եւ պայմանավորվել ենք արեւմտյան կողմից Ուկրաինային սահմանակից երկրների հետ՝ Լեհաստան, Ռումինիա, Մոլդովա, Սլովակիա, անգամ՝ Հունգարիա։ Վերջինիս հետ մեր դիվանագիտական հարաբերությունները կասեցված են, բայց ի պատիվ իրենց՝ ամեն ինչ անում են, որ աջակցեն։ Հունգարիա եւ Մոլդովա առանձին դիվանագետների ենք գործուղել։ Դիվանագետները խնդիր ունեն աջակցելու սահմանը հատող մեր հայրենակիցներին, կազմակերպել նրանց վերադարձը ՀՀ»,-տեղեկացրեց Արարատ Միրզոյանը։

Նրա փոխանցմամբ՝ թվարկված երկրների մայրաքաղաքներից բացի՝ նաեւ այլ քաղաքներում են հիմնվում խորհրդատվական շտաբ-կայաններ։ Արծվիկ Մինասյանը նկատեց՝ որոշ ընտանիքներ անգամ նյութական հնարավորություն չունեն տեղափոխվելու։ «Այո, քաղաքացիներ կան, որ անձը հաստատող փաստաթղթերը չունեն, եւ նրանց հյուպատոսական ծառայություններ են մատուցվում։ Չգիտեմ՝ արժի՞ ասել այս մասին, բայց քաղաքացիներ կան, որոնց օգնել ենք տեղափոխման հարցերով»,-նշեց Արարատ Միրզոյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031