Այսօր լրագրողների հետ զրույցում ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հայտարարեց. «Իմ կարծիքով, ինչքան ես ճանաչում եմ, 30 տարվա պատմության մեջ Նիկոլ Փաշինյանը ամենակամային, խելացի քաղաքական այրերից մեկն է ՀՀ պատմության մեջ: Ով ինչ կհամարի, չի համարի՝ ուղղակի մարդկանց թունավորելու, քաղաքական փոքր կուսակցական շահն առաջ մղելու խնդիր է: Ես առաջնորդվում եմ միայն ու միայն պետական շահով ու ինձ համար նեղ կուսակցական շահերն անընդունելի են»:
Հետո նա ասաց, որ Նիկոլ Փաշինյանը ոչ մեկի չի լսում: Երբ ասացինք՝ դա վատ չէ՞, որ չի լսում՝ Սուքիասյանը պարզաբանեց, որ ազդեցության տակ չի ընկնում, խորհուրդները լսում է, վերլուծում ու իր որոշումները կայացնում:
Նրա խոսքով՝ առաջ էլ ասում էին, թե «Վանոյի մոտ Լեւոն Տեր-Պետրոսյանն է աշխատում»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ