«Աշխարհում գնաճի երեւույթներն այնպիսին են, որ թիրախային խնդիրներ կունենանք։ Հարցն օրակարգային է եւ քննարկվում է։ Ըստ իրավիճակի՝ միջոցառումներ կիրականացնենք»,- կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով «Հայաստան» դաշինքից Թադեւոս Ավետիսյանի՝ գնաճի մասին մտահոգություններին։
Ինչ վերաբերում է գազի գնի թանկացմանը, Գրիգորյանը նշեց․ «Գազի սակագինը կալորիականության հաշվարկով է ճշգրտվելու ապրիլի մեկից։ Այսինքն, նույն ծավալի սպառման դեպքում գինը սպառողի համար չի փոխվելու։ Սա կարեւոր է հաշվի առնել։ Մեր սահմանին 165 դոլար գնի պարագայում Եվրոպայում 1400 դոլար է։ Կհասկանանք, թե որտեղ է անհրաժեշտ լրացուցիչ թիրախային գործողություններ անել։ Բյուջեի պահուստաֆոնդը բավարար է դրա համար»։
Թադեւոսյանը հարցրեց նաեւ Ուկրաինայի հայ քաղաքացիների ճակատագրի մասին։ «Հարցը մեր օրակարգում է։ Քննարկվում է ամեն րոպե»,-նշեց Մհեր Գրիգորյանը։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ