Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն ինչ չէ, որ հարցականով է վերջանում, ուրեմն հարց է»․ Արշակյանը՝ Աննա Մկրտչյանին

Մարտ 02,2022 16:54

Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը հիշեցրեց, որ «դագաղներով եւ ծաղկեպսակներով իշխանության եկածները» խոստումներ էին տվել, սակայն կարմիր գծերն ու արագաչափերը դեռ կան, ավելին՝ թանկացել են հանրային ծառայությունները, իսկ ժպիտի փոխարեն մարդկանց մոտ անկարողություն է եւ հիասթափություն։

«Ստերին վերջ կա՞, թե ոչ։ Սա ուղղված է Հանրապետության հրապարակի հարթակից խոստումներ տվածին։ Որպեսզի պարոն Արշակյանը չասի, թե հարց չկար ասածիս մեջ, շեշտեմ, որ վերջին նախադասությունը հարց էր»,-նշեց Աննա Մկրտչյանը։

Նիստը վարող ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Հակոբ Արշակյանն ասաց․ «Ամեն ինչ չէ, որ հարցականով է վերջանում, ուրեմն հարց է»։ Դահլիճում ծիծաղ լսվեց։

«Տիկին Մկրտչյան, հայտարարությունների ժամ գոյություն ունի, եթե ելույթի կարիք ունեք, օգտվեք դրանից։ Հարց չի հնչել, պատասխանն էլ դժվար կլինի հնչեցնել, այնպես որ՝ անցնենք հաջորդ հարցին»,-հավելեց Արշակյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031