Լրահոս
Օրվա լրահոսը

«Վահագն Խաչատուրյանը կամքից շատ հզոր մարդ է եւ շատ զգույշ՝ ինքը ոչ մի անգամ ոչ մի կոռուպցիոն խնդիրների մեջ չի եղել». Խաչատուր Սուքիասյան

Մարտ 02,2022 16:46

«Երբ հետհայացք ենք գցում պատմությանը ու ուզում ենք հասկանալ՝ այս 30 տարվա մեջ ինչ է կատարվել, մեծ մասը, կարծում եմ, իրականության հետ աղերս չունի՝ այն մտքերը, քաղաքական արտահայտությունները, որոնք արվել են, իրականության հետ կապ չունեն: Վահագն Խաչատուրյանը անկուսակցական անձ է, նա շատ լավ պատմություն ունի, ՀՀ շատ լավ քաղաքացի է, գրագետ է, ճանապարհ է անցել, քաղաքական համակարգում եղել է, երբ ՀՀ-ն անկախացել է, եղել է կառավարման համակարգում, ակունքներում եւ շատ պիտանի մարդ է ՀՀ-ի համար»,- այսօր լրագրողների հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:

Դիտարկմանը, որ այդ որոշմամբ իշխանությունը միահեծան դարձավ՝ Սուքիասյանը պատասխանեց. «Անձերը երկրորդական են, ՀՀ-ի հիմքերը պետք է լինեն ամուր»: Սա ասելուց հետո Սուքիասյանն անդրադարձավ լրագրողներին, թե՝ «այս կարգի քաղաքական լրագրողները խայտառակ սխալ են մեր երկրի համար, որովհետեւ հասարակության միտքը, կարծիքը, ՀՀ-ի նկատմամբ սերը կորցնում են ամեն օր, ամեն ժամ՝ ֆեյք լուրերով»:

Մեր հարցին՝ ընդդիմությունն ասում է, որ Վահագն Խաչատուրյանը լինելու է ոչ թե ՀՀ նախագահ, այլ՝ ՔՊ կուսակցության նախագահ, ինչքանո՞վ է նա լեգիտիմ նախագահ լինելու, եթե մի կուսակցություն է մասնակցում ընտրությանը՝ նա պատասխանեց. «Ուզում եմ դուք մինչեւ 2018 վերադառնաք ու հիշեք, թե Արմեն Սարգսյանին ովքեր էին ընտրում, ովքեր գնացին բանակցությունների ու ովքեր բերեցին նրան՝ շատ խառը կենսագրությամբ վերջին 10 տարվա, որ եթե Սահմանադրությամբ առաջնորդվեին՝ խնդիրներ կառաջանային»: Նա ասաց, որ այնուամենայնիվ, պետք է ինստիտուտները հարգեն ու եթե այսօր ՀՀ նախագահի ընտրություններն են, պետք է ցանկացած պատգամավոր այդ օրը առանձնահատուկ ընդունի:

Հարցին՝ Վահագն Խաչատուրյանն ունի՞ այդ քաշը, որ եթե քաղաքական մեծամասնությունը սխալվի, ասի՝ «տղերք, դուք սխալվում եք»՝ Սուքիասյանը պատասխանեց. «Ունի անգամներ ավել, քան դուք պատկերացնում եք: Ինքը իր գիտակցությամբ, իր անցած փորձով հնարավոր է որոշումներ կայացնի, արագ ստորագրություն տա, բայց այս կամ այն քաղաքական խումբն ասի՝ նա կատարեց այս կամ այն կուսակցության պահանջը: Ես իրան ճանաչելով՝ ասեմ, ինքը կամքից շատ հզոր մարդ է եւ շատ զգույշ՝ ինքը ոչ մի անգամ ոչ մի կոռուպցիոն այլ խնդիրների մեջ չի եղել: Ինքը շատ բարձր հեղինակություն ունի, Երեւան քաղաքում հիշում են իր աշխատած ժամանակը»:

Դիտարկմանը՝ պարզ է, որ կհիշեք այդ ժամանակահատվածը, որովհետեւ կոպեկներով ձեզ տարածքներ է հատկացրել՝ Սուքիասյանը պատասխանեց. «Գնացեք հանեք բոլոր փաստաթղթերը, տեսեք ինչ է կատարվել՝ այն հարյուր միլիոնավոր դրամները, որ ներդրվել է այդ շենքում…շենքը պատրաստ է եղել, լրագրողը նկարել է պատրաստի շենքը, որ պետք է նկարեր մի հատ պատ, ներկայացրել է, թե այդ շենքը ձեռք է բերվել: Չի նշվել նաեւ, որ 5 բնակարան է գնվել նաեւ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031