Օպերային երգչուհի Աննա Նետրեբկոն հայտարարել է, որ ժամանակավորապես հեռանում է բեմից:
«Հիմա ժամանակը չէ ելույթ ունենալ և երաժշտություն գրել: Հույս ունեմ՝ իմ լսարանը կհասկանա այդ որոշումը»,- այսպես է բացատրել Նետրեբկոն իր որոշումը:
Ավելի վաղ իտալական լրատվամիջոցները հայտնել էին, որ Միլանի «Լա սկալա» թատրոնում երգչուհու մասնակցությամբ համերգները չեղարկվել են՝ հիվանդության պատճառով: Նետրեբկոն դա հերքել է, բայց նաև ասել է, որ Միլան չի գնալու:
Նետրեբկոյի հետ պայմանագիրը խզելու մասին է հայտարարել նաև Բավարիայի օպերայի տնօրեն Սերժ Դորնին: Նրա խոսքով՝ պատճառը Ուկրաինայի պատերազմի հարցում երգչուհու «ոչ բավարար դիստանացավորումն» է Կրեմլի դիրքորոշումից:
Կարդացեք նաև
Նույն պատճառով Բավարիայի օպերան խզել է գործակցությունը նաև Վալերի Գերգիևի հետ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ