«Այսօր մենք բոլորս եկել ենք աշխատանքի, բոլորս գիտենք, որ ՀՀ նախագահի ընտրության խնդիրը կա, եւ ես տեսա այդ ինստիտուտի նկատմամբ, որը համակարգող ինստիտուտ է, ՀՀ Սահմանադրությամբ երկրի գլուխն է, ես տեսա մինչեւ անգամ իրենց հագուստն ինչպիսին է, իրենք գալիս են՝ նախագահ ընտրելու, սա շատ ցավալի է: Բոլոր նրբությունները շատ կարեւոր են»,- այսօր ընդդիմադիր պատգամավորների հագուստից այսպիսի դժգոհություն հայտնեց ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:
Նա ասաց, որ ընդդիմադիրները գիտեին, որ 5-10 րոպե էին ներկա լինելու այդ նիստին դահլիճում ու իրենց հագուկապն արդեն հուշում էր, դա վերաբերմունք է ՀՀ Սահմանադրությանը:
Դիտարկմանը՝ «դրեսս կոդ» կա՞՝ նա հակադարձեց. «Դե որ այդպես է, թող շորտերով գային»:
Կարդացեք նաև
Երբ լրագրողներից մեկն ասաց՝ «տապչկաներով» ՔՊ պատգամավորները գալիս էին նիստին, մոռացե՞լ եք, որ «շորտերով» օգնականներ կային ԱԺ-ում՝ Սուքիասյանը պատասխանեց. «Այստեղ միգուցե այլ աշխատակիցներ այլ հագուստով լինեն, մի համեմատեք պատգամավորի կարգավիճակի հետ: Չստիկով պատգամավորներին նկարեք, ցույց տվեք, խնդրում եմ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ