Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք տեսաք, չէ՞, կառավարության ղեկավարը գնում խոնարհվում է Մարտի 1- զոհերի հիշատակին, բայց ինչո՞ւ Բանակի օրը չգնացին խոնարհվեին». Սեյրան Օհանյան

Մարտ 02,2022 16:21

«Չնայած այսօրվա կառավարության ղեկավարն ասել է, որ Մարտի 1-ը բացահայտվել է, չեն բացահայտվել իրական զոհերի թե՛ կատարողները, թե՛ պատճառներով հիմնովին»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը: Նա վստահեցրեց, որ զոհվածների հարազատներին նախկին իշխանության ժամանակ համապատասխան վերաբերմունք են ցույց տվել:

Սեյրան Օհանյան

Թե ինչու ընդդիմության պատգամավորները Մարտի 1-ի զոհերի հիշատակը չհարգեցին՝ Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Երեկ դուք տեսաք, չէ՞, կառավարության ղեկավարը գնում խոնարհվում է, բայց ինչո՞ւ Բանակի օրը չգնացին խոնարհվեին ու ինչու Բանակի օրը չնշվեց»: Նա վստահեցրեց, որ իրենց խմբակցության պատգամավորները անհատական կերպով այցելել են ու խոնարհվել մարտի 1-ի զոհերի հիշատակին:

Մեր հարցին՝ Անդրանիկ Քոչարյանը ասում է՝ թող Սեյրան Օհանյանը այնուամենայնիվ ասի՝ Մարտի 1-ին Ղարաբաղից որ 700 հոգու բերեցին, ինքը գիտե՞ր, թե՞ չգիտեր՝ Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Ես հարցաքննվել եմ ու գիտեք, որ Մարտի 1-ի հարցով բավականին երկար ժամանակ դատարանում ենք եղել եւ այդ հարցը արդարացվել է, կարելի է ասել՝ կարճվել է այդ գործը: Ամեն ինչ, ինչ պետք է Մարտի 1-ի հետ կապված՝ զորքերի, արտակարգ դրության, 0038 հրամանի մասին հայտնի է եւ նշված է փաստաթղթերում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031