Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պարգևատրվել են պատերազմի ընթացքում թիկունքային ապահովման աշխատանքների համար

Մարտ 02,2022 16:17

Համաձայն ՀՀ Պաշտպանության նախարարի համապատասխան հրամանի պահանջների՝ ՀՀ Պաշտպանության նախարարության հետ սերտ համագործակցության, բանակ-հասարակություն կապի ամրապնդման գործում ունեցած աջակցության համար Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը ՀՀ Պաշտպանության նախարարի կողմից գերատեսչական մեդալներ է հանձնել 44-օրյա պատերազմի ընթացքում թիկունքային ապահովման զգալի աշխատանքներ իրականացրած մարզի  քաղաքացիների:

Մարզպետը շնորհավորել է գերատեսչական բարձր պարգևների արժանացած բոլոր քաղաքացիներին և շնորհակալություն հայտնել պատերազմի ընթացքում ցուցաբերած թիկունքային անգնահատելի աջակցության և նվիրումի համար.  «Սա այն հազվադեպ դեպքերից է, երբ բոլորիս մոտ հակասական զգացողություններ են առաջանում՝ մի կողմից ՊՆ նախարարի կողմից գերատեսչական բարձր պարգևի արժանանալը հպարտություն է, մյուս կողմից՝ վստահ եմ, որ բոլորս էլ կցանկանայինք, որ առհասարակ պատերազմ եղած չլիներ ու ստիպված չլինեինք անցնելու արհավիրքների միջով ու ստանալու այս պարգևները: Կրկին շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում, որպեսզի հետայսու բարձր պարգևների ու շքանշանների արժանանաք բացառապես խաղաղ պայմաններում: Իսկ մենք բոլորս՝ մեր տեղերում, մեր աշխատանքով ջանք ու եռանդ չպիտի խնայենք հայրենիքը շենացնելու, հզորացնելու և զարգացնելու համար»,- իր խոսքում նշել է մարզպետ Ահարոն Սահակյանը:

Կոտայքի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031