«Պատմական փորձը ցույց է տվել, որ պարզ ճշմարտություններ կան։ Կամ չենք ուզում դրանք լսել, կամ խիզախություն չունենք դրանք կատարելու։ 18-րդ դարում ֆրանսիացի հայտնի քաղաքական գործիչ, լրագրող Բաստիան ասում էր՝ եթե ապրանքները չեն կարողանում անցնել սահմանները, սահմաններն անցնում են զինվորները»,-ԱԺ լիագումար նիստում այսօր ասաց ՔՊ-ի կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Վահագն Խաչատրյանը։
Նա նշեց․ «Այսինքն, այլընտրանքը սա է լինելու։ Եթե մենք խոսում ենք սահմանների փակ լինելու մասին, տարածաշրջանային իրավիճակը շարունակվի եւ համագործակցություն չլինի․․․եթե չենք խոսում խաղաղության մասին, ամեն վայրկյան պետք է պատրաստ լինենք պատերազմի։ Չեմ կարծում, որ սա մեր երազանքն է։ Հակառակը՝ գիտեմ, որ պատերազմ չենք ուզում։ Մի խնդիր ունենք, որը պարտադրելու ենք բոլորին՝ մեր իրավունքները պետք է հարգեն։ Իսկ դա կարող ենք անել, եթե հզոր ենք։ Երբ մեր տնտեսությունը հզոր է, երբ մենք կայուն ենք եւ համախմբված, երբ քաղաքական շահերը գերադաս չեն պետական շահին, կունենանք ինքնավստահություն։ Լուծումը սրանում է։ Նախագահի դերն այստեղ առավել կարեւոր է, նա պետք է կարողանա այդ մթնոլորտն ապահովել՝ առավել եւս, երբ կան ծայրահեղ մտածողներ հանրության մեջ»։
Դիմելով դահլիճից բացակայող ընդդիմությանը՝ Խաչատրյանն ասաց․ «Կարծում եմ՝ վերջը գալու է պահը, երբ մենք իրար հետ կխոսենք։ Ես բաց եմ խոսելու համար, եթե դա նորմալ հայերենով է եւ տրամաբանական»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ