Լրահոս
Օրվա լրահոսը

Մամիջանյանը հայտարարեց՝ Արմեն Սարգսյանը դիտորդ էր ԱԺ-ում Սահմանադրության բռնաբարությանը, լրագրողները հիշեցրին՝ «բռնաբարության գործիքը» դուք եք տվել

Մարտ 02,2022 15:43

«Քրիստինե Գրիգորյանը Մարդու իրավունքների պաշտպանը չի, ինքը Նիկոլ Փաշինյանի պաշտպանն է: Արման Թաթոյանը, եթե չեմ սխալվում, Փաշինյանի ձայնն էլ էր ստացել, երբ որ նա ընդդիմություն էր: Ինչ վերաբերվում է Վահագն Խաչատուրյանին, նա ԱԺ-ում այլ բաների մասին պետք է խոսեր՝ որպես նախագահի թեկնածու, խոսեր քաղբանտարկյալների մասին, ոչ թե տեխնոլոգիական զարգացման»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը:

Նա վստահեցրեց, որ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը հրավիրվել էր, որ օգտագործեր իր լայն միջազգային կապերը: Նրա գործունեությունը Սերժ Սարգսյանի ու Նիկոլ Փաշինյանի օրոք անհամեմատելի են, որովհետեւ նրա ձեռքից փորձում էին վերցնել անգամ ավտոմեքենայի պետհամարանիշները: Ըստ Մամիջանյանը, Արմեն Սարգսյանը գիտեր ինչ լիազորություններով է գալիս ու ինքն է կամովին ստորագրել ու հրաժարվել իր լիազորություններից. «Արմեն Սարգսյանը այն ծրագրերը, որոնք նախատեսված էին նաեւ իր միջոցով իրականացնելու համար, պլանավորված էին բնականաբար ՀՀԿ-ի իշխանության տրամաբանության, ՀՀԿ-ի կայացած ինստիտուտների պարագայում: Կներեք, բայց դեղին թղթիկների վրա տեղավորված CV-ներով նախարարներով ու մարդկանցով, որոնց նշանակումից հետո դուք լուսանկար անգամ չեք կարողանում հայտնաբերել, որպեսզի կարողանաք բոթը հայտնեք հասարակությանը, որ ասեք՝ այդ մարդը նշանակվել է նախարար, էլ ի՞նչ կարող ենք ասել այդ մարդկանց մասին»:

Հարցին՝ թեկնածուն, որ ընտրվելու է նախագահ, ասում է, որ ոչ միայն իշխանության նախագահն է, ընդդիմության, այլ՝ մի բան էլ ավելի, դուք պատրա՞ստ եք հաշվի նստել այդ նախագահի հետ՝ Մամիջանյանը պատասխանեց, որ Հայաստանը պառլամենտական երկիր է ու այլ ինստիտուտներն են պարտավոր հաշվի նստել խորհրդարանի հետ:

Հարցին՝ չե՞ք կարծում, որ խնդիրը 2015-ին ձեր գրած Սահմանադրությունն է, որ նման ընթացակարգով կարողանում են նախագահ ընտրել՝ Մամիջանյանը պատասխանեց, որ գործող Սահմանադրությունը, վերջին տարիներին ապացուցվեց, որ կարողանում է առնվազն ճգնաժամային իրավիճակներում կանխել երկրի փոքրիշատե անդառնալի ցնցումների գնալը ու պահպանել պետական ինստիտուտների աշխատանքը:

Ինչ վերաբերում է նախագահի գործունեությանը, նա հայտարարեց. «Արմեն Սարգսյանը դիտորդի կարգավիճակ ուներ հենց այս դահլիճում ՀՀ մայր օրենքի՝ Սահմանադրության բռնաբարությանը»: Դիտարկմանը, որ այդ «բռնաբարության գործիքը» դուք եք տվել իշխանություններին՝ Մամիջանյանն արձագանքեց. «Ես խիստ կասկածում եմ, որ Վահագն Հովակիմյանին մենք ենք տվել իշխանություններին»: Ըստ նրա, ցանկացած լավ փաստաթուղթ կարելի է «վահագնհովակիմյանական լոգիկայով» կարդալ ու ձեւախեղել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031