Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Օտար բառերով համեմված խոսքը լեզուների իմացության ցուցիչ չէ, այլ ցուցամոլություն». Լեզվի կոմիտեի հորդորակը

Մարտ 02,2022 15:37

Հորդորակ

հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին (28-րդ թողարկում)

Գովելի է, որ հայախոսները սիրում են օտար լեզուներ սովորել։ Շատերը նույնիսկ մեկից ավելի օտար լեզու գիտեն։ Բնական է, որ լեզու սովորելու ընթացքում մարդիկ կարող են կրել օտար լեզվի ազդեցությունը։ Սակայն բոլոր ազդեցությունները չեզոքանում են մայրենին շատ լավ իմանալու և նրա շահն ամեն ինչից վեր դասելու պարագայում։

Բնական պետք է լինի, երբ բազմալեզու հայախոսը մայրենիով խոսելիս ուշադիր  լինի իր խոսքի նկատմամբ և գործածի հայերեն բառեր (այդ թվում՝ եզրույթներ)։ Օտար բառերով համեմված խոսքը լեզուների իմացության ցուցիչ չէ, այլ ավելի շուտ ցուցամոլություն։

Առաջարկում ենք օտար բառերի հայերեն համարժեքների նոր ցանկ՝ խրախուսելով հայերեն բառերի գործածումը։

Նախկինում հրապարակվածները կարող եք տեսնել մեր կայքի (լեզվիկոմիտե.հայ կամ www.langcom.am) «Օտար բառեր» բաժնում։

  • ամորֆ – անձև
  • անգլիցիզմ – անգլիաբանություն
  • աուդիտոր – 1. հաշվեքննող, 2. հաշվեքննիչ
  • աուտենտիկ – 1․ իսկական, բնագրային, հավաստի
  • բրա – որմնաջահ
  • էրոզիա – 1. քայքայում, 2. ողողամաշում, 3․ բժշկ քերծվածք
  • թեոլոգիա – աստվածաբանություն
  • ինիցիալ – սկզբնատառ(եր), անվանատառ(եր)
  • լեոպարդ – ընձառյուծ
  • լուպա – խոշորացույց
  • կապսուլա – դեղապատիճ, պատիճ
  • կապրիզ – քմահաճույք, կամակորություն
  • կիոսկ – կրպակ
  • հեգեմոնիա – գերիշխանություն
  • հիերարխիա – պաշտոնակարգություն, աստիճանակարգություն, ստորակարգություն
  • մարշրուտ – երթուղի
  • մելոդիա – մեղեդի
  • մելոման – երաժշտամոլ, երաժշտասեր
  • մետաֆոր(ա) – փոխաբերություն
  • մետեորիտ – երկնաքար
  • մոդիֆիկացիա – ձևափոխություն
  • նատուրա – 1․ բնություն, 2․ բնույթ, բնավորություն, 3․ էություն
  • նեոլոգիզմ – նորաբանություն
  • նևրոլոգ – նյարդաբան
  • պարալիչ / պարալիզ – կաթված
  • պելիկան – հավալուսն
  • պրաբել (ռուս. пробел) – բացատ
  • ռադիացիա – ճառագայթում, ճառագայթահարում
  • տաբլետկա – հաբ, դեղահաբ, դեղահատ
  • ունիվերսալիա – ընդհանրույթ

 ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031