«Պարոն Խաչատրյանը սիրելի եւ հարազատ դարձած մարդ է, ում հետ սկզբունքային պայքարի ճանապարհ ենք անցել երկար տարիներ՝ հանուն Հայաստանի կայացման։ Նա այն հազվագյուտ մարդկանցից է, որն իր փորձով միշտ բաց է եղել եւ կարողացել է կիսվել տարբեր հասարակական-քաղաքական շերտերի հետ»,-ԱԺ լիագումար նիստում այսօր ՔՊ-ի կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Վահագն Խաչատրյանի մասին այսպես արտահայտվեց ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Հակոբ Արշակյանը։
«Կիսվելու, տալու կարողությունը համարում եմ համակարգաստեղծ արժեք, առանց որի հնարավոր չէ առաջնորդություն անել որեւէ հարցում։ Այսօր թափանցիկ ընտրությունների արդյունքում ձեւավորված խորհրդարանն ընտրում է նախագահի․ սրանից ավելի բարձր լեգիտիմության աստիճան չեմ պատկերացնում։ Մենք ընտրելու ենք մարդու, որն առաջնորդելու է պետությունն ու ժողովրդին, օրհասական պահերին կարողանալու է խոսել ժողովրդի, սփյուռքի հետ»,-համոզմունք հայտնեց Հակոբ Արշակյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ