Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին կոչ է արել քաղաքացիներին դուրս գալ բողոքի ցույցերի՝ ընդդեմ Ուկրաինայի դեմ պատերազմի:
«Ես չեմ կարող, չեմ ցանկանում լռել և չեմ լռի՝ տեսնելով, թե ինչպես է 100-ամյա վաղեմության պսևդոպատմական բրենդը նոր առիթ դարձել, որպեսզի ռուսները սպանեն ուկրաինացիներին, իսկ վերջիններս պաշտպանվելով՝ սպանեն ռուսներին»,- գրել է Նավալնին Twitter-ում՝ կոչ անելով պարբերաբար բողոքի ցույցեր անցկացնել ոչ միայն Ռուսաստանում, այլև ամենուր, որտեղ ապրում են Ռուսաստանի քաղաքացիներ:
«Ասում են՝ չի կարող ցույցերի կոչ անել նա, ով չի կարող դրանց մասնակցել և ձերբակալվելու վտանգի տակ լինել: Ես արդեն բանտում եմ, ուստի ինձ թերևս կարելի է»,-գրել է նա:
Նավալնին նշել է, որ Պուտինը Ռուսաստան չէ, և եթե կա Ռուսաստանում որևէ բան, որով կարելի է հպարտանալ, դրանք այն 6824 մարդիկ են, որոնք բերման են ենթարկվել «Ոչ պատերազմին» վանկարկելու համար:
Կարդացեք նաև
«Ամեն ինչ իր գինն ունի, և հիմա՝ 2022թ. գարնանը, մենք պետք է վճարենք այդ գինը: Չկա այլ մեկը, որ դա կարող է անել մեր փոխարեն: Եկեք ոչ թե «դեմ լինենք պատերազմին», այլ եկեք կռվենք պատերազմի դեմ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
1/12 We - Russia - want to be a nation of peace. Alas, few people would call us that now.
— Alexey Navalny (@navalny) March 2, 2022