Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ երրորդ համաշխարհային պատերազմը, եթե այն լինի, կարող է միջուկային լինել: Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Al-Jazeera-ի հետ զրույցում:
«Երրորդ համաշխարհային պատերազմը կլինի կործանարար միջուկային պատերազմ»,- ասել է նա:
Լավրովը նաև ուշադրություն է հրավիրել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այն հայտարարության վրա, որ Վաշինգտոնի կողմից Մոսկվայի դեմ իրականացվող պատժամիջոցների այլընտրանքը կարող էր լինել երրորդ համաշխարհային պատերազմը:
Խոսելով Ղրիմի կարգավիճակի մասին՝ Լավրովը ասել է, որ Ղրիմի պատկանելության հարցը չի քննարկվում, այն Ռուսաստանի մասն է: «Ղրիմը Ռուսաստանի մասն է, և դա քննարկման ենթակա չէ»,- ասել է նա:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ