Ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլը տեղի կունենա Բելառուսում՝ Բելովեժյան թավուտում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները:
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ ռուս-ուկրաինական բանակցություններում իրենց պատվիրակությունը կշարունակի գլխավորել նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին:
«Այո, նա կմնա Ռուսաստանի գլխավոր բանակցողը»,- ասել է նա:
Պեսկովը նաև հայտնել է, որ ռուսական պատվիրակությունը չորեքշաբթի երեկոյան կմեկնի բանակցությունների վայր, այնուամենայնիվ, նա չի մեկնաբանել բանակցությունների վայրի մասին հստակեցնող հարցը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ