Լրահոս
Օրվա լրահոսը

«Էրդողանը հասկացավ Մոնտրոյի կարևորությունը և կարող է հրաժարվել Ստամբուլի ջրանցքի գաղափարից». ընդդիմադիր գործիչ

Մարտ 02,2022 14:20

Ermenihaber. Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջապես ըմբռնել է նեղուցների վերաբերյալ Մոնտրոյի կոնվենցիայի կարևորությունը։ Հետևաբար, ըստ ընդդիմադիր գործչի, Էրդողանը կարող է հրաժարվել Ստամբուլի ջրանցքի գաղափարից:

Քըլըչդարօղլուն «FOX» հեռուստաընկերության եթերում պատասխանում է Իսմայիլ Քյուչուքքայայի հարցերին։ Նա, մասնավորապես նշել է. «Եթե մենք ղեկավարեինք երկիրը, մենք կկատարեինք Մոնտրոյի կոնվենցիայի պահանջները, երբևէ այն քննարկման առիթ չէինք դարձնի: Եթե հիշում եք, Էրդողանը նախկինում հայտարարել էր, որ ռազմանավերը կարող են Ստամբուլի ջրանցքով անցնել անհրաժեշտության դեպքում: Էրդողանը չգիտի պատմությունը, նա չգիտի, թե որքան անվտանգ պետք է լինեն նեղուցները: Նա դա ասաց, քանի որ չգիտեր, որ Մոնտրոն Սև ծովի բանալին է:

Քըլըչդարօղլուն խոսել է նաև 6 քաղաքական ուժերից կազմված նոր դաշինքի վերաբերյալ՝ հավաստիացնելով, որ իրենք վերջ են տալու Էրդողանի միահեծան իշխանությանը՝ մեկ մարդու ռեժիմին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031