Արարատի մարզի Վեդի քաղաքի Գագիկ Մարգարյանի անվան 1-ին հիմնական դպրոցում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված 2020թ․44-օրյա պատերազմում անմահացած Արցախի հերոս Դավիթ Ղազարյանի, ժամկետային զինծառայող Մաքսիմ Հովհաննիսյանի, պայմանագրային զինծառայողներ Արտյոմ Մալխասյանի և Դավիթ Մանուկյանի հիշատակին։
Հիշատակի միջոցառմանը ներկա են եղել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանը, ԱԺ պատգամավորներ, հերոսների հարազատները, դպրոցի աշխատակիցներն ու այլոք:
Հերոս տղաների հիշատակը վառ պահելու համար դպրոցում դասասենյակներ են անվանակոչվել նրանց անուններով:
Արարատի մարզպետարան