Երևան քաղաքում՝
Մարտի 02-ի ցերեկը, 03-ին, 04-ի գիշերը և առավոտյան, 05-ի երեկոյան ժամերին, 07-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։
Մարտի 04-ի ցերեկը, 05-ի գիշերը, 06-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարտի 03-04-ին սպասվում է քամու ուժգնացում 14-18մ/վրկ արագությամբ:
Հանրապետության տարածքում`
Կարդացեք նաև
Մարտի 02-ի ցերեկը, 03-ին, 04-ի գիշերը, 07-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 04-ի ցերեկը, 05-ի երեկոյան ժամերին, 06-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան տեսքով, առանձին հատվածներում հնարավոր է ամպրոպ։
Մարտի 05-ի և 06-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավային՝ 2-5 մ/վրկ, մարտի 03-05-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն մարտի 04-05-ին կնվազի 6-8 աստիճանով։
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ