Aravot.am-ի տեղեկություններով, փետրվարի 28-ին դատախազությունից ՀՀ քր. դատ. օր-ի 180-181 հոդվածի կարգով ընթացքը լուծելու համար ոստիկանության Կենտրոնական բաժին է ստացվել փաստաբան Կարինե Օվչյանի դիմումը` Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի կողմից 2006թ. Ֆ. Մ.Ղ. Ա-ին տրամադրված կեղծ դիպլոմի մասին: Նախապատրաստվում են նյութեր:
Հեռախոսով կապվեցինք տիկին Օվչյանի հետ` մանրամասներ ճշտելու ակնկալիքով: Նա ասաց, որ հեռախոսով չի կարող մեկնաբանություն անել, քանի որ այդ կերպ հնարավոր չէ զրուցակցի անձը նույնականացնել, առաջարկեց գրավոր դիմել: Բայց հաստատեց, որ կա նման գործ, որով ինքը զբաղվում է:
Հիշեցնենք, որ օրերս ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով դադարեցվել է Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի՝ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով գործունեության լիցենզիաների գործողությունը:
Ավելի վաղ փաստաբան Արսեն Մկրտչյանն էր մեզ հետ զրույցում նշել, որ այդ բուհում ուսման պատրվակով գումարներ են հափշտակվել, եւ իրեն են դիմել Հնդկաստանի 28 քաղաքացիներ, ու խնդիրը իրավապահների տիրույթում է:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ