Ազգային-ժողովրդավարական բևեռի պատվիրակությունը հանդիպեց Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովի հետ։ Հանդիպմանը մասնակցում էր նաև պաշտպանության հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Ժադանը։
Բևեռի խորհրդի անդամներ Արա Պապյանը, Վահե Գասպարյանը և Վարուժան Ավետիսյանը Բևեռի անունից աջակցություն հայտնեցին Ուկրաինայի ժողովրդի ազգային-ազատագրական պայքարին։
Կողմերը հաստատեցին, որ կայսերական Ռուսաստանից ազատագրումը գոյութենական խնդիր է թե՛ Ուկրաինայի, և թե՛ Հայաստանի պետականությունների համար, ուստի Ուկրաինայի ներկայիս ազատագրական պայքարն ամբողջությամբ բխում է Հայաստանի ու հայության շահերից։
Ազգային-ժողովրդավարական բևեռ