Հրապարակվել է ՀԲ-ի «Կանայք, բիզնեսը և օրենքը» զեկույցը (Մարտ, 2022)։ Ըստ զեկույցի՝ Հայաստանը զգալի բարելավել է իր ցուցանիշը նախորդ տարվա համեմատ՝ 87,5 միավոր (2021-ին՝ 82,5)՝ սահմանելով հայրության արձակուրդ:
Այս զեկույցը գնահատում է 190 երկրների օրենսդրական դաշտը և կանոնակարգերը, որոնք առնչվում են տնտեսական կյանքում կանանց մասնակցությանը 8 չափորոշիչներով՝ շարժունակություն, աշխատատեղ, վարձատրություն, ամուսնություն, ծնողական խնամք, ձեռներեցություն, սեփականության տնօրինում և կենսաթոշակ։
Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակ