«Մենք մեր վախերը պետք է մեր մեջից ուղղակի հանենք։ Սա առաջ գնալու լրջագույն խոչընդոտ է»,- ԱԺ լիագումար նիստում այսօր ասաց ՔՊ-ի կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Վահագն Խաչատրյանը։
«Մենք ամեն առավոտ արթնանում ենք՝ ամեն ինչում մի վախ ունենալով։ Հասկանում եմ, թե պատմականորեն դա ինչ պատճառներ ունի եւ ինչպես է ձեւավորվել, բայց եկել է ժամանակն այլ սկզբունքներով առաջնորդվելու։ Սկզբունքն այն է, որ կարող ենք եւ պետք է անենք։ 2050թ․-ին շատերի համար ֆանտաստիկ թվացող ռազմավարական ծրագիրը՝ ունենալ 5 միլիոնանոց Հայաստան, այդ ծրագիրն իրականացնելու տրամաբանությամբ պետք է շարժվել»,-համոզմունք հայտնեց Վահագն Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ մեր կողքին կան երազողներ, որոնց երազներն իրականություն են դառնում․ «Գուցե մենք ինքներս պետք է լինենք այդ երազողներից մեկը։ Բայց մեր ծրագրերը պետք է ռեալ լինեն այդ առումով»։
Հիշեցնենք՝ 2020թ․ պատերազմից օրեր առաջ ներկայացնելով մինչեւ 2050թ․-ի ՀՀ զարգացման ռազմավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզմունք էր հայտնել, որ ՀՀ բնակչությունը պետք է հասցնել 5 միլիոնի։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ