Aravot.am-ի տեղեկություններով, փետրվարի 22-ին , ժամը 09.30-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության ժ.09.20-ի «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի հսկիչ-անցագրային կետում ծառայության նշանակված ծառայողները զննության են ենթարկել նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետ, արդարադատության կապիտան Հ․ Այվազյանին։ Վերջինիս որովայնին ամրացված ռեզինե գոտու մեջ թաքցված վիճակում հայտնաբերվել է 3 հատ բջջային հեռախոս՝ բաժանորդային քարտի հետ միասին: Հ. Այվազյանը բանավոր հայտարարել է, որ իր մոտից հայտնաբերված բջջային հեռախոսները պետք է փոխանցեր նույն հիմնարկի դատապարտյալ Վ․ Օ․-ին։
Դեպքի առթիվ «Արմավիր» ՔԿՀ-ում նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, ինչպես նաեւ դեպքի մասին տեղյակ է պահվել Վաղարշապատի ոստիկանության բաժնին։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ