Մարտի 7-ից 13-ը Պլովդիվում (Բուլղարիա) կայանալու է ըմբշամարտի Եվրոպայի Մ 23 տարեկանների առաջնությունը, որին մասնակցելու են նաեւ Հայաստանի հունահռոմեական եւ ազատ ոճայինները: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ մեր երկիրը ներկայացված է լինելու, համապատասխանաբար, 9 եւ 8 ըմբիշներով:
Հունահռոմեական ոճում Պլովդիվի մրցագորգում կպայքարեն. 55 կգ՝ Ազատ Սեդրակյան, 60 կգ՝ Տիգրան Մինասյան, 63 կգ՝ Վլադիմիր Հարոյան, 67 կգ՝ Սահակ Հովհաննիսյան, 72 կգ՝ Շանթ Խաչատրյան, 77 կգ՝ Աշոտ Կիրակոսյան, 82 կգ՝ Գագիկ Հակոբյան, 87 կգ՝ Գեւորգ Թադեւոսյան, 97 կգ՝ Հայկ Խլոյան:
Ազատ ոճում հանդես կգան. 57 կգ՝ Էդիկ Հարությունյան, 61 կգ՝ Նորիկ Հարությունյան, 65 կգ՝ Հրաչյա Սարգսյան, 70 կգ՝ Նարեկ Հարությունյան, 74 կգ՝ Մենուա Յարիբեկյան, 79 կգ՝ Մուշեղ Մկրտչյան, 86 կգ՝ Մհեր Մարկոսյան, 125 կգ՝ Հովհաննես Մաղաքյան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ