Լրահոս
Օրվա լրահոսը

«90-ականներին համագործակցության բացակայություն կար»․ նախագահի թեկնածուն՝ գերիների վերադարձի մասին

Մարտ 02,2022 11:52

«Միշտ խնդրահարույց է եղել այն տեսանկյունից, որ հստակ լուծումներ չկան` առավել եւս, որ դրանք պետք է լինեն բանակցությունների արդյունքում։ Ում հետ որ բանակցում ես՝ նրա նպատակներն էլ պետք է հասկանալի լինեն։ Գիտեմ եւ համոզված եմ, որ հարցը կառավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում է, եւ կառավարության պատասխանատուներն ամբողջ օրվա ընթացքում եւ բոլոր հնարավոր միջոցներով փորձում են գերիներին վերադարձնել»,-ԱԺ լիագումար նիստում այսօր ասաց ՔՊ-ի կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Վահագն Խաչատրյանը՝ պատասխանելով ՔՊ-ական Զարուհի Բաթոյանի հարցին, թե նախագահն ի՞նչ դերակատարում ունի հայ ռազմագերիների վերադարձի հարցում։

«ՀՀ նախագահն այստեղ իր անելիքն ունի եւ այն պետք է միացվի արվող անելիքներին։ Այսինքն, այդ ինստիտուտը շատ ներկայանալի է եւ անելիք ունի շատ միջազգային հարթակներում կամ պետությունների ղեկավարների մակարդակում։ Նախագահը պարտավոր է այդ ինստիտուտի հնարավորություններն օգտագործել։ Եթե պետության ինստիտուտները համատեղ աշխատում են, դա արդյունք կտա։ 90-ականներին սկզբնական շրջանում նման խնդիր ունեինք՝ համագործակցության բացակայություն կար։ Դահլիճում կան մարդիկ, որոնք այդ ժամանակ աշխատել են պետական համակարգում եւ տեղյակ են, որ այդ աշխատանքը պահանջում է մեկ տեղից ղեկավարում եւ համակարգվածություն»,-կարծիք հայտնեց Վահագն Խաչատրյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031