Ազգային ժողովն այսօր քննարկում է ՀՀ նախագահի պաշտոնում ՔՊ-ի առաջադրած թեկնածու Վահագն Խաչատրյանի ընտրության հարցը։ Մինչ ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Հակոբ Արշակյանը հայտարարում էր օրակարգային հարցը, ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունները՝ «Հայաստան»-ը եւ «Պատիվ ունեմ»-ը, լքեցին նիստերի դահլիճը։
Վահագն Խաչատրյանին հարց հղելու համար հերթագրվեցին միայն ՔՊ-ական ութ պատգամավորներ։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ