Ազգային ժողովն այսօր քննարկում է ՀՀ նախագահի պաշտոնում Վահագն Խաչատրյանի ընտրության հարցը։ «Վստահաբար նշեմ, որ Վահագն Խաչատրյանը կանգնած է ՀՀ պետականության կերտման ակունքներում։ Իր անցած ճանապարհով ապացուցել է, որ կարող է եւ արժանի է զբաղեցնել ՀՀ նախագահի բարձր պաշտոնը։ Նա իր քաղաքական խոհեմությամբ միանշանակ կարող է այս կարեւոր առաքելությունն իրականացնել այս պատմական ժամանակներում»,-ներկայացնելով թեկնածուի կենսագրությունը՝ ասաց Խաչատրյանին առաջադրած պատգամավորների ներկայացուցիչ, ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
Նրա խոսքով՝ նշյալ հիմքերն են պատճառը, որ ՔՊ-ական պատգամավորներն առաջադրել են նրա թեկնածությունը․ «ՔՊ-ական պատգամավորները միաձայն ընտրելու են Վահագն Խաչատրյանին ՀՀ նախագահ»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ