Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդազարյանին առաջարկել են հրաժարական տալ. «Հրապարակ»

Մարտ 02,2022 10:28

Ռուբեն Վարդազարյանի՝ ԲԴԽ նախագահի պաշտոնում լիազորությունները ժամանակավորապես կասեցնելուց հետո ԲԴԽ տասը անդամների թիվը մեկով պակասեց։ Այսինքն, ֆորմալ առումով 10 անդամ ունի ԲԴԽ-ն, բայց մեկի լիազորությունները կասեցված են, ուստի ԲԴԽ-ն գործում է 9 անդամի կազմով, որտեղ 5 հոգին իրավաբան-գիտնականներն են` իշխանությունների կողմից նշանակված, 4-ը` դատավորները, ինչը նշանակում է, որ դատական համակարգը ԲԴԽ-ում ունի փոքրամասնություն, եւ իշխանությունը ցանկացած որոշում կարող է կայացնել ձայների մեծամասնությամբ:

Դա է պատճառը, որ դատական համակարգում քննարկում են այդ հարցը եւ քանի որ չեն կարող այնպես անել, որ Ռ. Վարդազարյանը վերականգնվի իր աշխատանքում, քանզի իշխանությունը շարունակում է նրա նկատմամբ ապօրինի հետապնդումը, եւ դա կարող է տարիներով շարունակվել, ուստի ելքը վերջինիս հրաժարականն է: Ինչի մասին էլ դատավորները խոսել են Վարդազարյանի հետ` առաջարկելով «հանուն համքարության, գնալ ինքնազոհողության»: Ռուբեն Վարդազարյանը չհերքեց այս տեղեկությունը․ «Ուղիղ առաջարկ չի եղել, նման խոսակցություն եղել է»։

– Իսկ Դուք ի՞նչ եք պատասխանել։

– Ես պատասխանել եմ, որ եթե ես վստահ լինեմ, որ դա ինչ-որ մի բանով կօգնի, ապա անպայման հրաժարական կտամ։

– Եվ ի՞նչ պետք է փոխվի, որ վստահ լինեք։

– Եթե ես վստահ լինեմ, որ կկարողանան ժողով կազմակերպել եւ նորմալ ընտրություն անել, ապա այդ քայլին կգնամ։ Բայց վստահ չեմ։ Էնպես է մեջքը կոտրված դատական համակարգի, որ նույնիսկ ժողով չեն կարողանում կազմակերպել։

– Այդ միջնորդը, որը Ձեզ հետ նման խոսակցություն է ունեցել, ո՞ւմ կողմից էր ուղարկված՝ Ջհանգիրյանի՞։

– Չէ, իմ կոլեգա դատավորներից։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031