Apple ընկերությունը դադարեցրել է վաճառքները Ռուսաստանում՝ ի պատասխան այդ երկրի՝ Ուկրաինա ներխուժման, հաղորդում է BBC-ն:
Այֆոնների և մաքբուքերի արտադրողը հայտարարել է, որ խորապես մտահոգված է ռուսական ներխուժման կապակցությամբ և հանդես է գալիս ի աջակցություն նրանց, ովքեր «տառապում են բռնության հետևանքով»:
Apple Pay-ը և այլ ծառայություններ, ինչպես օրինակ Apple Maps-ը, կսահմանափակվեն:
Բացի այդ, ռուսերենով բանկային հավելվածները, օրինակ ՎՏԲ բանկի հավելվածը, շուտով կդադարեն աշխատել iOS օպերացիոն համակարգով:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ