Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բերքատվության ծավալները զգալի պակասել են, չնայած ցանքատարծությունների ավելանալուն. «Ժողովուրդ»

Մարտ 02,2022 09:47

Հայաստանում ցանքատարծություններն ավելացել են, բայց բերքատվության ծավալները զգալի պակասել են: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ դրանք 2021թ., 2020-ի համեմատ, 4500 հեկտարով պակասել են։ Ընդ որում, նկատենք, որ ցանքատարածությունները նվազել են 2016 թվականից սկսած, բայց 2021-ին, 2020-ի համեմատ, հակառակը՝ ավելացել են: Օրինակ՝ 2016 թվականին ՀՀ-ում ցանքատարածությունները կազմել են 353 հազար 400 հեկտար, 2017-ին այն դարձել է 294 հազար 500 հա, 2018-ին՝ 242 հազար 300 հա, 2019-ին՝ 227 հազար 900 հա, 2020 թվականին՝ 222 հազար 700 հա, իսկ 2021 թվականին դրանք կազմել են 227 հազար 200 հա:

Բայց, սրան զուգահեռ, նկատենք, որ մեկ տարվա ընթացքում զգալի պակասել է ցորենի բերքատվությունը՝ 34 հազար 800 տոննայով: Եւ որպեսզի պատկերավոր լինի, թե որքան է ցորենի բերքատվությունը պակասել, նշենք, որ 2016-ին հավաքված ցորենը կազմել է 350 հազար 400 տոննա: Ի դեպ, տեղեկացնենք, որ Հայաստանը ցորեն հիմնականում ներկրում է Ռուսաստանի Դաշնությունից, հետեւաբար մեր կողմից սպառվող ցորենի պաշարների զգալի մասը ներկրվում է, ոչ թե արտադրվում:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031