Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռոսկոմնադզորն արգելափակել է «Դոժդ» և «Էխո Մոսկվի» կայքերի հեռարձակումը

Մարտ 02,2022 01:17

«Ամերիկայի ձայն»․ Ռուսաստանի գլխավոր դատախազությունը Ռոսկոմնադզորից պահանջել է սահմանափակել «Էխո Մոսկվի» ռադիոկայանի և «Դոժդ» հեռուստաալիքի եթերը: Գերատեսչությունը պնդում է, որ իրենք կեղծ տեղեկություններ են հրապարակում ռուս զինվորականների գործողությունների մասին՝ «ԿԺՀ»-ի և «ԼԺՀ»-ի պաշտպանության հատուկ գործողության շրջանակներում»:

Գերատեսչության հաղորդագրության մեջ ասված է, որ երկու լրատվամիջոցների կայքերը «ծայրահեղականության, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների նկատմամբ բռնության, հասարակական կարգի և հասարակական անվտանգության զանգվածային խախտումների, ինչպես նաև գործող օրենսդրության պահանջների խախտմանը և սահմանադրական կարգի բռնի տապալմանը միտված զանգվածային հրապարակային միջոցառումներին Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների մասնակցության կոչեր են հնչեցնում»:

Դատախազությունը դիմել է նաև Ռուսաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցին, «Ռոսկոմնադզորին» և «Գազպրոմ-մեդիա»-ին՝ պահանջելով «անհապաղ վերացնել թույլ տրված օրենքի խախտումները, ինչպես նաև դրանց նպաստած պատճառներն ու պայմանները՝ ընդհուպ մինչև և ներառյալ անհապաղ եթերի դադարեցումը»:

Ռոսկոմնադզորն արգելափակել է «Դոժդ» և «Էխո Մոսկվի» կայքերի հեռարձակումը:

«Էխո Մոսկվի»-ին իր կայքում տարածել է հայտարարություն, ուր մասնավորապես ասված է, որ ռադիոկայանի խմբագիրները կտրականապես համաձայն չեն Գլխավոր դատախազության ներկայացրած մեղադրանքների հետ, որոնք հանգեցրել են ռադիոկայանի եթերից անջատմանը և կայքի արգելափակմանը ՌԴ-ի տարածքում։ Այդ պնդումները, ըստ «Էխո Մոսկվի»-ի, հիմնավորված և ապացուցված չեն, անհիմն են և վիրավորական լրագրողների և Ռուսաստանի քաղաքացիների համար։ Ռադիոկայանը պատրաստվում է սույն որոշումը վիճարկել դատարաններում և այդ որոշման մեջ տեսնում է քաղաքական բաղադրիչ, ինչպես նաև գրաքննության ներդրում, որն «ուղղակիորեն արգելված է Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությամբ», նշում է «Էխո Մոսկվի»-ին։

Ավելի վաղ «Դոժդի» գլխավոր խմբագիր Տիխոն Ձյադկոն մեկնաբանել է հեռուստաալիքի կայքը արգելափակելու գլխավոր դատախազության պահանջը։ Ըստ նրա՝ գերատեսչության հրամանով Ռոսկոմնադզորն արդեն սկսել է սահմանափակել մուտքը կայք։ Խմբագրության կողմից ստացված ծանուցման մեջ ասվում է, որ «Դոժդի» կայքը պարունակում է ոչ հավաստի սոցիալապես նշանակալից տեղեկատվություն, որը տարածվում է վստահելի, «կանխամտածված սուտ տեղեկատվության քողի տակ՝ կապված «ԴԺՀ»-ի և «ԼԺՀ»-ի պաշտպանության հատուկ գործողության շրջանակներում ռուս զինվորականների գործողությունների հետ»: Ձյադկոն նշել է, որ «Դոժդը», լուսաբանելով Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները, հետևում է Ռուսաստանի ղեկավարության պահանջներին և մտադիր է բողոքարկել այս որոշումը, իսկ հեռարձակումը կշարունակվի ալիքի այլ հարթակներում։

Արամ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031