Լրահոս
Օրվա լրահոսը

«Բացարձակ զգացմունքներով չենք առաջնորդվում՝ ում ենք շատ սիրում, Բաբայանը Սամվելը թուրքի՞ն է շատ սիրում, թե՞ ես ռուսին եմ շատ սիրում». Արթուր Ղազինյան

Մարտ 01,2022 22:33

ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, խոսելով  միութենական պետություն ձեւավորելու մասին՝ ասել էր. «Մենք ունենք երկու ճանապարհ՝ ընդգրկվում ենք այդ շարքի՞ն, թե՞ Ադրբեջան-Թուրքիա բանակցություններում Ղարաբաղի խնդիր ենք լուծում, տարածաշրջանում ապաշրջափակում ճանապարհներ եւ դառնում որպես խաչմերուկ։ Ո՞րն ենք ընտրում, ո՞ր ճանապարհով ենք գնում։ Իմ կարծիքով, մոտ ժամանակներս մեր պետության քաղաքական ղեկավարությունը պարտավոր է լինելու այդ հարցերին պատասխանել»:

Այս առնչությամբ այսօր Aravot.am-ի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն ասաց. «Հերթական անգամ պառակտման փորձ է արվում, այսինքն, դասակարգային պառակտումից անցում դեպի աշխարհաքաղաքական պառակտում, այսինքն, ռուսասերների եւ ռուսաֆոբների միջեւ …Դա շատ վտանգավոր բան է: Եվ այստեղ բացարձակ զգացմունքներով չենք առաջնորդվում՝ ում ենք շատ սիրում, Բաբայանը Սամվելը թուրքի՞ն է շատ սիրում, թե՞ ես ռուսին եմ շատ սիրում: Մենք այս պահին այդ իրավիճակում չենք գտնվում: Պետք է պարզ, պրագմատիկ, իրական շահերի տիրույթում իրականացնել հետազոտություն, պարզել՝ հայկական շահը եւ գտնել, թե այն որտեղ է առավել արդյունավետ իրացվում: Իրացվում է արդյունավետ ՌԴ-ի հետ հարաբերությունների սերտացմա՞մբ, միութենական պետության մասին դեռ վաղ է խոսել եւ դա այսպես հորինված ինչ-որ սպառնալիք է, որով փորձում են վախեցնել բոլոր այն մարդկանց, որոնք կողմնակից են հայ-ռուսական հարաբերությունների սերտացմանը…Ես չգիտեմ նախ միութենական պետությունը ինչ է իրենից ներկայացնում, այդպիսին կա Բելառուսի հետ, որը բացարձակ անկախության եւ ինքնիշխանության պահպանման բավական լուրջ երաշխիքներ է ամրագրում, հետեւաբար, ես չէի շտապի գնահատական տալ այսպես հորինված կամ սցենարային զարգացումների մեջ որպես վարկած դիտարկված ՌԴ-ի հետ միութենական պետության կառուցմանը: Իրենք իրենց հորինում են եւ հետագայում սկսում են այդ հիմքի վրա Հայաստանում ձեւավորել քաղաքական օրակարգ: Սա մի քիչ բնորոշ է արտաքին ազդեցության գործակալներին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031