Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Ջամալյան. «Ուկրաինայում Ռուսաստանի դիրքերը շատ շուտով կամրապնդվեն եւ Ուկրաինան լավագույն դեպքում կդառնա ապառազմականացված չեզոք երկիր»

Մարտ 01,2022 22:02

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի կարծիքով, երբ պոպուլիստները գունավոր հեղափոխության սցենարներով այս կամ այն երկրում բերվում են իշխանության, այդ երկիրը որոշ ժամանակ հետո դադարում է որպես սուբյեկտ լինել: «Դրանք պետություն կործանող տեսակ են»:

Դավիթ Ջամալյանը  այսպես արտահայտվեց «Հայելի» ակումբում՝ խոսելով Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու եւ նրա վարած կառավարման հետեւանքով ռուս-ուկրաինական պատերազմական գործողությունների մասին: Դավիթ Ջամալյանը նմանություն է տեսնում Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ:

Վերադառնալով Ուկրաինային՝ բանախոսն ասաց. «Այն, ինչ ծրագրվել է անգլոսաքսոնական կենտրոններում՝ լավագույն դեպքում Ռուսաստանի մասնատում, այդ սցենարը ուղղակի զրոյանում է մեր աչքի առջեւ: Ռուսաստանի կողմից այս գործողությունները բարոյական, պատմական, իրավաքաղաքական առումով լիովին արդարացված են, որովհետեւ եթե այդ գործողությունները չլինեին, Ռուսաստանը կկանգներ գոյաբանական սպառնալիքի առջեւ: Ուկրաինան վերածվել էր հակառուսական պլացդարմի: Խնդիրը հետեւյալն է: Այն կենտրոնները, որոնց խնդիրն էր Ռուսաստանին հարվածել Ուկրաինայից, Անդրկովկասից, Միջին Ասիայից, այդ կենտրոնները հիմա պարտություն են կրում:

Այո, ռուսական կողմը համարձակ քայլի է դիմել: Ուկրաինական արեւելքը, ըստ էության ռուսական քաղաքակրթական տարածքի մի մասն է եւ հիմա օրգանական միասնություն է ձեւավորվում: Իհարկե, այնտեղ կա նաեւ հակառուսական տեսակը, որը հիմա դիմադրում է: Բայց Արեւելյան Ուկրաինայում ճնշող մեծամասնությունը ռուս ժողովուրդն է եւ այդ ժողովուրդը սպասում էր այս ամենին: Եվ ամենակարեւորը. Ուկրաինայում Ռուսաստանի դիրքերը շատ շուտով կամրապնդվեն եւ Ուկրաինան լավագույն դեպքում կդառնա ապառազմականացված չեզոք երկիր, որի արեւելյան հատվածում կարող են ասել՝ Ուկրաինա պետություն չի լինի, այն ինչ-որ կերպ կինտեգրվի ռուսական պետությանը: Եվ այս զարգացումները անխուսափելի են»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031