Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք ոչ մի քայլ չենք ձեռնարկել ՌԴ-ի էներգետիկ ոլորտի պատժամիջոցների հարցում, բայց դա չի նշանակում, որ դրանք չեն քննարկվում. Փսակի. «Ամերիկայի ձայն»

Մարտ 01,2022 21:33

«Ամերիկայի ձայն». «Միացյալ Նահանգները Ուկրաինային օգնության ամենամեծ տրամադրողն է, և նախագահ Բայդենը վերջին մեկ տարվա ընթացքում ավելի շատ աջակցություն է ցուցաբերել Ուկրաինային անվտանգության ոլորտում, քան երբևէ ԱՄՆ-ի պատմության մեջ», – ճեպազրույցի ժամանակ ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին:

Նա հավելեց, որ ԱՄՆ-ն աշխատում է արագացնել մատակարարումները նախագահ Բայդենի կողմից հաստատված օգնության վերջին փաթեթի շրջանակներում:

«Մենք ակնկալում ենք, որ այս փաթեթից սարքավորումները կսկսեն տեղ հասնել առաջիկա մի քանի օրվա ընթացքում։ Այսպիսով, Ուկրաինայի համար մեր կողմից հաստատված անվտանգության համակարգերի ընդհանուր արժեքը վերջին մեկ տարում կազմել է 1 միլիարդ դոլար»,- ընդգծել է նա։

Սպիտակ տան ներկայացուցչի խոսքով՝ ԱՄՆ-ը դեռ պատժամիջոցներ չի կիրառել ռուսական էներգետիկ սեկտորի դեմ, սակայն նման հնարավորությունը դիտարկվում է։

«Մենք ոչ մի քայլ չենք ձեռնարկել էներգետիկ ոլորտում պատժամիջոցների հարցում, մասամբ այն պատճառով, որ մենք կշռադատում ենք նման քայլը։ Սա չի նշանակում, որ դրանք չեն քննարկվում։ Դրանք քննարկվում են, բայց եվրոպացիներին, օրինակ, խիստ մտահոգում են հետագա թանկացումները։ Այսպիսով, վերջին մեկ տարվա ընթացքում գներն աճել են 335%-ով, իսկ վերջին հինգ օրվա ընթացքում՝ 26%-ով։ – ասաց Ջեն Փսակին։ «Մենք պետք է կշռադատենք բոլոր գործոնները, երբ մտածում ենք լրացուցիչ քայլերի մասին»:

Սպիտակ տան մամլո քարտուղարը նաև ասել է, որ ԱՄՆ-ը չի նախատեսում Ուկրաինայի օդային տարածքը հայտարարել ոչ թռիչքային գոտի։

«Նախագահ Բայդենը հասկացրել է, որ չի պատրաստվում ամերիկյան զորքեր ուղարկել Ռուսաստանի դեմ պատերազմ մղելու համար։ Ոչ թռիչքային գոտի ստեղծելու համար կպահանջվի ԱՄՆ ռազմական ուժերի տեղակայում այն իրականացնելու համար, ինչը կլինի պոտենցիալ ուղղակի հակամարտություն և պոտենցիալ պատերազմ Ռուսաստանի հետ, որի մի մասը մենք չենք ցանկանում լինել»,- ասել է Ջեն Փսակին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031