Այսօր Գյումրիում բացվել է 44-օրյա պատերազմում հայրենիքի համար կյանքը զոհաբերած Միսակ Վարուժանի Խաչատրյանի հիշատակին նվիրված խաչքար։ Ժամկետային զինծառայողը հերոսի նման կռվել է, մասնակցել թեժ մարտերի, պատերազմի օրերին պարգևատրվել «Արիության» մեդալով։ 14-օր համառ մարտեր է վարել թշնամու դեմ, հանուն հայրենիքի հերոսի մահով նահատակվել հոկտեմբերի 10-ին՝ հատուկ առաջադրանքը կատարելիս։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Շիրակի մարզպետարան