Խորհրդարանում հայ-ուկրաինական բարեկամական խմբի անդամներին այսօր մոտեցանք՝ տեղեկանալու, թե ինչ աշխատանքներ են տանում՝ որպես այդ խմբում ընդգրկված պատգամավորներ, Ուկրաինայում ապրող հայերի հարցով ում են դիմել, ինչ պատասխաններ են ստացել, ինչ քայլեր են ձեռնարկել ռուս-ուկրաինական պատերազմի այս օրերին:
Խմբի ՔՊ-ական անդամներ Արփի Դավոյանը, Լուսինե Բադալյանը հայ-ուկրաինական խմբի անունը լսելուց հետո լքեցին տարածքը ու հեռացան: ՔՊ պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը պատճառաբանեց, որ հանդիպման է ու դարձյալ այդ թեմայով մեկնաբանություն չտվեց: Արսեն Թորոսյանն էլ ասաց, որ ՔՊ պատգամավոր Հրաչյա Հակոբյանն արդեն խոսել է:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ