Մարտի 1-ին, ժամը 16։07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի ԱՄՆ դեսպանատան մոտակայքում այրվում է խոտածածկույթ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։26-ին, մարվել՝ 17:42-ին: Այրվել է մոտ 2.5 հա խոտածածկույթ:
ԱԻՆ