Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսը հունական Ekathimerini. պարբերականի հետ զրույցում խոստացել է ընտրվելու դեպքում վերջ դնել Թուրքիայի՝ Եվրամիությանը անդամակցելու փորձերին:
«Ինձ ամենից շատը անհանգստացնում է թուրքական կառավարության շանտաժը: Ես դեմ եմ լինելու Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին, որի գործընթացն առկախված է»,-ասել է Պեկրեսը:
Ավելի վաղ թուրքական մամուլին անհանգստացրել էին Ֆրանսիայի նախագահի մեկ այլ թեկնածուի՝ Էրիկ Զեմուրի այցը Հայաստան, ով հարգանքի տուրք էր մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Ծիծեռնակաբերոդում: