«Այսօր շահարկվեց հարցը, որ երեկ վարչապետը եղել է խորհրդարանում եւ հանդիպել ՔՊ-ի հետ։ Դա ներկայացվեց որպես կուսակցական հանդիպում։ Ներկայացվեց, թե հանրության միջոցները վատնվել են կուսակցական հանդիպման համար»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։
Նրա բնորոշմամբ․ «Երբ ՔՊ-ն ուզում է ունենալ կուսակցական հանդիպում, այն կազմակերպվում է մեր գրասենյակում։ Իսկ երբ ՔՊ խմբակցությունն է ուզում իր խորհրդարանական վերահսկողության սահմաններում հանդիպել վարչապետի հետ ու նրան հարցեր ուղղել, որոնք հնարավոր չէ ուղղել հրապարակային եղանակով, որովհետեւ ունեն զգայունություն, հանդիպումը լինում է ԱԺ-ում։ Երեկ, երբ վարչապետը եղել է ԱԺ-ում, կատարել է իր աշխատանքն այնպես ինչպես որ լինում է այս ամբիոնի մոտ եւ հրապարակային պատասխանում պատգամավորների հարցերին»։
Բացի նշյալը, Արուսյակ Ջուլհակյանի խոսքով, գոյություն ունի օրենք՝ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին», որով պարտադիր պաշտպանության են ենթակա վարչապետը, նախագահը, ԱԺ նախագահը, եւ նրանք իրավասու չեն հրաժարվել պետական պահպանությունից։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ