Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարող է առցանց մասնակցել ԵԽԽՎ նիստերին». դատարանը կրկին մերժել է Արմեն Գևորգյանի միջնորդությունը

Մարտ 01,2022 17:48

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի միջնորդությունը թույլ տալ բացակայել ՀՀ տարածքից։

Հիշեցնենք, որ Գևորգյանը տեղեկացրել է դատարանին, որ ս․թ․ մարտի 14-15-ին տեղի են ունենալու ԵԽԽՎ արտահերթ լիագումար նիստեր՝ կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ։ Գևորգյանը խնդրել է դատավորին, հերթական դատական նիստը նշանակելիս, հաշվի առնել, որ այդ օրերին նա մասնակցելու է ԵԽԽՎ նիստերին և չի կարող ներկայանալ դատարան։

Դատարանը գտավ, որ ընդդիմադիր պատգամավորը կարող է առցանց մասնակցել այդ նիստերին, և թույլ չտվեց նրան մեկնել Ստրասբուրգ։

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031