Լրահոս
Օրվա լրահոսը

«Պոպուլիզմը քաղաքական մեղք է, եւ նման մարդկանց չի կարելի իշխանություն տալ»․ Արեգնազ Մանուկյան

Մարտ 01,2022 17:52

«Ցավոք, ժողովուրդներն ու պետությունները երբեմն չեն սովորում սեփական ու ուրիշների սխալներից։ Երբ իշխանությունը զավթում է քաղաքական ծաղրածուն, պատերազմից բացի` այլ արդյունք հնարավոր չէ սպասել»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։

«Ուկրաինան դասեր չքաղեց Վրաստանից, Հայաստանը՝ Ուկրաինայից։ Վերջինս կրկին վայելում է պոպուլիզմի եւ անգրագիտության դառը պտուղները, որովհետեւ համաձայնել է մանրադրամ լինել խոշորների սեղանին։ Ժողովուրդները տուժում են սեփական քաղաքական վերնախավի խելքի բացակայությունից։ Պոպուլիզմը քաղաքական մեղք է, եւ նման մարդկանց չի կարելի իշխանություն տալ, իսկ եթե մի անգամ տվել եք, չի կարելի հանդուրժել պարտություն բերած պոպուլիստներին՝ պետական կառավարման համակարգում»,-նշեց պատգամավորը։

Արեգնազ Մանուկյանի խոսքով․ «ՀՀ ժողովուրդը շատ բարձր գին է վճարել՝ իշխանությունը փողոցից եկած պատահական մարդկանց վստահելով։ Որպեսզի վերջնահաշիվը չլինի պետության կորուստը, մենք պետք է ապաշխարենք՝ քաղաքական մեղավորներից ձերբազատվելով»։

ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Հակոբ Արշակյանը պատասխանեց․ «Սա ԱԺ ամբիոնն է, կոռեկտ օգտագործեք այն։ Հուսամ՝ դուք էլ կապաշխարեք այսօրվա ձեր արտաբերած բառապաշարի համար»։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031