Լրահոս
Օրվա լրահոսը

«Շփման գծում իրադրությունը կարող է լուրջ փոփոխություններ ունենալ»․ Տիգրան Աբրահամյան

Մարտ 01,2022 17:26

«Ուկրաինայում ստեղծված ծանր իրավիճակը, աշխարհում բարձր տեմպ վերցրած սպառազինության մրցավազքը, ահաբեկչական խմբավորումների ակտիվացումն ու կենտրոնացումը եվրասիական տարածաշրջանում հուշում են, որ պայթյունը միայն Ուկրաինայով չի սահմանափակվելու»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Մեր տարածաշրջանի դերակատարներն ագրեսիվ դիմակայության փուլում են։ Չի բացառվում անուղղակի կամ ուղիղ բախումը։ Հայաստանի եւ Արցախի շուրջ ձեւավորված անվտանգային միջավայրն առավել մուգ գույներ է ստանում։ Շփման գծում իրադրությունը կարող է լուրջ փոփոխություններ ունենալ՝ ՀՀ եւ Արցախի սահմաններին դրսեւորվելով սադրանքներով, զորավարժություններով։ Մեկ այլ փուլում դրանք կարող են կրել նաեւ ագրեսիվ դրսեւորում»,-հավելեց Տիգրան Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ նման բարդ իրավիճակում իշխանությունն անհասկանալի դիրք է ընդունել եւ ՊՆ-ում զբաղված է ներկուսակցական փոփոխություններով, զինվորականներին ուղղված սպառնալիքներով։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031