Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք պետք է գործենք. Շարլ Միշելը Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության մասին

Մարտ 01,2022 17:14

Եվրամիության խորհրդի նախագահ Շարլ Միշելը հայտարարել է, որ Եվրամիությանը հատուկ ընթացակարգով անդամակցելու Ուկրաինայի հայտը «լեգիտիմ դիմում է, մենք պետք  շատ լուրջ պետք է այն ուսումնասիրենք այս ծանր ժամանակներում»:

Նման հայտարարություն Միշելն արել է Եվրախորհրդարանի նիստում:

Միշելը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունից հետո ասել է, որ Ուկրաինան որոշման է սպասում:

«Մի քանի րոպե առաջ նախագահ Զելենսկին բացեց սիրտը և հիշեցրեց ԵՄ-ին պաշտոնապես անդամակցելու հայտի մասին: Ես կարծում եմ, որ մենք պետք է գործենք… Դա բարդ որոշում է, բայց մենք պետք է… մշակենք որոշում, որպեսզի խորհուրդը կարողանա քննել այդ հարցը»,- ասել է Միշելը:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031