Լրահոս
Օրվա լրահոսը

Հարավկորեական K-POP պարը Հայաստանում

Մարտ 01,2022 17:18

Հայաստանում վերջին շրջանում հաճախ կարելի է լսել՝ K-pop, K-poper և K-pop պարեր անվանումները։

Իսկ ի՞նչ է K-pop-ը։

K-pop-ը երաշտական ուղղություն է, որը ձևավորվել է Հարավային Կորեայում 20-րդ դարի վերջում։ Այն ներառում է իր մեջ փոփ երաժշտության տարատեսակ ժանրեր՝ էլեկտրոփոփ, հիփ-հոփ, պարային երաժշտություն, ժամանակակից ռիթմ- էնդ-բլյուզ և այլն։

Դե իհարկե, ի՞նչ k-pop երաժշտություն առանց ռիթմիկ շարժումների։ Այսօր հյուրընկալվել ենք Հայաստանում առաջին K-pop պարային խմբին՝ Միչյոս-ին (Michyo.s)։

Միչյոս խմբի սաները իրենց պարապմունքները սկսում են նախավարժանքով, ապա շարունակում պարել իրենց պարերը, վերհիշում անցած շարժումները և պատրաստվում նոր պարեր սովորելուն։ Խումբը լիարժեք չէր լինի առանց նրա գլխավոր պարուսույցի՝ Անիի, կամ ինչպես սաներն են դիմում «ընկեր Անիի»։ Նրա հետ զրուցեցի Միչյոս խմբի ստեղծման մասին։

-Միչյոս խումբը ստեղծվել է 2015թ-ից, ունեցել ենք 2 հիմնական անդամ՝ Անուշը և Գոհարը։ 2016թ-ին նրանց միանում եմ ես։ Միասին մասնակցում ենք «Կորեայի մշակույթի օր» խորագրով միջոցառմանը, որի ընթացքում մենք զբաղեցնում ենք 1-ին հորիզոնականը։ Ամեն տարի «Քեյ Փոփը» գնալով տարածվում էր Հայաստանում, մենք որոշեցինք, մեր խումբը նույնպես մեծացնել և ստեղծել «Միչյոս» պարային խումբը։

Այն հարցիս, թե ինչո՞ւ «Միչյոս» ընտրեցին խմբի անունը․ Անին պատասխանեց․

-2015թ-ին, երբ Գոհարը և Անուշը որոշել են մրցույթի մասնակցել, նրանք են ընտրել այդ անունը և այդ անվամբ հանդես եկել։ Միչյո կորեերենից թարգմանաբար նշանակում է «խենթեր, գժուկներ», ու ինձ թվում է, որ շատ ճիշտ են ընտրել անունը, որովհետև մեզ իրոք բնութագրում է։ Ինչքան էլ, որ մենք «գիժ» ընտանիք ենք, բայց նաև շատ համերաշխ ենք ու միշտ իրար կողքին ենք։

Մեզ միացավ նաև Միչյոս խմբի մյուս պարուսույցը՝ Էլենը, որը պատմեց Կորեայում ելույթ ունենալու հնարավորության մասին, որը ինչ-ինչ պատճառով չի ստացվել։

 

-2017-2018թթ-ին «Միչյոսը» հնարավորություն ձեռք բերեց հաղթելու KBC-ի կազմակերպած Կորեայի միջազգային մրցույթին Քեյ-փոփի հետ կապված։ Մենք հնարավորություն էինք ստացել Կորեա գնալու, մրցելու մյուս երկրների հետ։ Բայց, քանի որ Հայաստանը չունի հարավկորեական դեսպանատուն և մենք պետք է մասնակցեինք Ռուսաստանի դեսպանատան միջնորդությամբ, ցավոք, Հայաստանին չընդգրկեցին այդ ցանկի մեջ։

Անին կիսվեց իրենց հաջողության գրավականով, այն է․

-Ընտանիքի պես ամուր և համերաշխ լինելը։ Եթե անել մի բան, ապա անել մինչև վերջ և ամբողջ ուժով։ Եվ իհարկե, պարելու ընթացքում էլ պետք է պարել ոգով, ամբողջ սրտով և խարիզմայով, իսկ հանդիսատեսի արձագանքներից կարող եմ ասել վստահ, որ դա մեզ մոտ ստացվում է։

Ամիսը մի քանի անգամ «Միչյոսը» կազմակերպում է Քեյ-փոփ իվենթներ, որտեղ խաղում են տարբեր խաղեր, կազմակերպում վիկտորինաներ, մրցույթներ։ Եվ հաղթողը ստանում է նվերներ «Միչյոսի» տոպրակներով, որի վրա գրված է իրենց լոզունգը՝ Dance like Michyo, Be like Michyo.

Իսկ վերջում ընկեր Անին անակնկալով զարմացրեց իր սաներին․ հայտնելով, որ ապրիլին մասնակցելու են Կորեայի և Հայաստանի հարաբերությունների հաստատման 30- ամյակին նվիրված K-pop միջոցառում-մրցույթին։

Լուսինե ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031