Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ-ն, որը ձևավորվեց Փաշինյանի օրոք և համալրվեց իր իսկ թեկնածուներով՝ որոշում կայացրեց գործը կարճել. Մարտի 1-ի հանցավոր խումբը բանտի փոխարեն նստած է ԱԺ-ում․ Արամ Մանուկյան. «Ա1+»

Մարտ 01,2022 16:57

Շատերս էինք հույս կապում, որ 2018-ից հնարավորություն կբացվի բացահայտել այդ չբացահայտելու գործը, որովհետև այնտեղ չկար դժվարություն բացահայտելու։ Անդրադառնալով 14 տարի անց մարտի 1-ի չբացահայտված գործին՝ «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը։

«Ցավոք սրտի, հույսերը չեզոքացան և որևէ մեկը չի պատժվել»,- ասաց Մանուկյանը։

Հարցին՝ ինչու չի բացահայտվում այս գործը ՀԱԿ փոխնախագահն ասաց, որ փաստերը ցույց են տալիս, որ այս իշխանությունները բացարձակ կամք չցուցաբերեցին։

«Փաստեր ասածն այն է, որ ՍԴ-ն, որը ձևավորվեց Նիկոլ Փաշինյանի օրոք և համալրվեց իր իսկ թեկնածուներով՝ այդ ՍԴ-ն 8-0 քվեարկությամբ որոշում կայացրեց գործը կարճել»,- ասաց Արամ Մանուկյանը՝ նշելով, որ այն հանցավոր խումբը, որ պետք է պատասխան տար և արդեն նստած լիներ, ոչ միայն նստած չեն, այլ նստած են այլ տեղ՝ ԱԺ-ում։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031