Իշխանություններն ի՞նչ դիրքորոշում ունեն ՌԴ-Ադրբեջան դաշնակցային հարաբերությունների վերաբերյալ ու ի՞նչ ռիսկեր եք տեսնում. այսօր ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամներին այս հարցն ուղղեցին լրագրողները:
Պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը պատասխանեց. «Եթե համաձայնագրի տեքստին ու դրույթներին ծանոթ եք, ես կարծում եմ, որ կարելի է արձանագրել, որ որեւէ նորություն այստեղ չկա գործնականում և, ըստ էության, այդ համաձայնագրով հաստատվում է այն իրողությունը, որ տարիներ շարունակ առկա է եղել ռուս-ադրբեջանական հարաբերությունների կոնտեքստում: Այստեղ որեւէ նորություն չկա: ՀՀ-ն ըստ այդմ, քանի որ նորություն չկա, որեւէ դիրքորոշում չունի այդ հարցի վերաբերյալ»:
ՔՊ պատգամավոր Սարգիս Խանդանյանը հավելեց, որ ԱԳՆ-ն արդեն հայտնել է դիրքորոշում այդ հարցի կապակցությամբ ու ինքը վերահաստատում է այդ դիրքորոշումը, որ այդ համաձայնագիրը որեւէ կերպ չի խոչընդոտում ՀՀ-ՌԴ դաշնակցային հարաբերություններին. «Այս համաձայնագիրը եւս կարող է նպաստել Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունների կատարմանը Ադրբեջանի կողմից ավելի պատշաճ կատարմանը»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ